1 962 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 293 014

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 962-ով և դարձել 293 014: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 26 078 մարդ (+704), կատարվել է 1 975 680 թեստավորում (+16 888), առողջացել են վարակվածներից 259 705-ը (+1 219): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 31 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5 975 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 8-ով և դարձել 1 256, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։