Ադրբեջանում պահեստազորայինների ռազմական հավաքներ են

Ադրբեջանում այսօրվանից կանցկացվեն պահեստազորայինների ռազմական ուսումնական հավաքներ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները` հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:

Նշվում է, որ պահեստազորում գտնվող զինապարտների ներգրավմամբ վարժական հավաքների հիմնական նպատակը նրանց մարտական պատրաստության, գիտելիքների և հմտությունների բարձրացումն է:

«Զորավարժությունների ընթացքում զինապարտները կծանոթանան զենքի և ռազմական տեխնիկայի ժամանակակից նմուշներին, ինչպես նաև կուսումնասիրեն դրանց շահագործման կանոնները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ռազմական հավաքները կտևեն մինչև նոյեմբերի 6-ը, տեղեկացնում է Sputnik Արմենիա: