1 184 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 296 552

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 184-ով և դարձել 296 552: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 27 284 մարդ (-82), կատարվել է 2 006 632 թեստավորում (+14 037), առողջացել են վարակվածներից 261 952-ը (+1 221): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 6 055 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 3-ով և դարձել 1 261, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։