1 517 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 298 069

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 517-ով և դարձել 298 069: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 27 692 մարդ (408), կատարվել է 2 018 614 թեստավորում (+11 982), առողջացել են վարակվածներից 263 002-ը (+1 050): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 57 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 6 112 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով և դարձել 1 263, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։