Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 28-ի նիստում որոշեց Դավիթ Գևորգյանին ազատել Արագածոտնի մարզպետի պաշտոնից:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակեց «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Դավիթ Գևորգյանին աշխատանքի համար, իսկ Ռազմիկ Պետրոսյանին շնորհավորեց ու հաջողություններ մաղթեց, տեղեկացնում է News.am: