2021-11-02 17:37
Լրատվական գործակալություններ
Հոկտեմբերին վերաբնակեցման համար Արցախ է տեղափոխվել է 17 ընտանիք
2021 թվականի հոկտեմբերին Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 17 ընտանիք (թվով 65 մարդ)։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը։
«4 ընտանիքի տեղափոխման գործընթացը կազմակերպման փուլում է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ, Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 159 ընտանիք (թվով 748 մարդ)։
Բաժնի կողմից շարունակվում է ՀՀ-ում ժամանակավոր բնակվող՝ Արցախից տեղահանված բնակչության թվաքանակի հաշվառման գործընթացը։ Նշվում է, որ Հայաստանում այս պահին հաշվառված է 20 433 արցախցի կամ 5294 ընտանիք (անճշտությունը՝ 5 %): Հաշվառումը կատարվում է ամենամսյա պարբերականությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։