«Լիստվյաժնայա» հանքավայրում վթարից հետո ողջ մնացած հանքափոր է հայտնաբերվել

«Լիստվյաժնայա» հանքավայրում, որտեղ արտակարգ դեպք էր տեղի ունեցել, ողջ մնացած հանքափոր է գտնվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ ղեկավարի պաշտոնակատարին։

Հիշեցնենք, որ ձեռնարկությունում նախօրեին պայթյուն և ծխոտում էր տեղի ունեցել։ Արտակարգ իրավիճակի պահին գետնի տակ գտնվել է 285 մարդ, որոնց մեծ մասը դուրս է բերվել: Նախնական տվյալներով՝ զոհվել է 52 մարդ։

Մարզային իշխանությունների տվյալներով՝ 13 մարդ հետազոտվել է և բուժվում է ամբուլատոր հիմունքներով, 38-ը գտնվում են հիվանդանոցներում։ Ինչպես նշել է Կուզբասի նահանգապետ Սերգեյ Ցիվիլևը, հոսպիտալացվածներից 11-ը փրկարարներ են։

Եվս 35 հանքափորի գտնվելու վայրն անհայտ է մնում, տեղեկացնում է News.am: