Թուրքիայում փոթորկի զոհերի թիվը հասել է վեցի

Ստամբուլում և Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող մի շարք նահանգներում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, հայտնում են տեղական իշխանությունները։

Ավելի վաղ հաղորդվել էր Ստամբուլում չորս զոհի և 38 վիրավորի մասին ուժեղ քամու հետևանքով տանիքներից ընկած բեկորներից: Քամու արագությունը որոշ վայրերում հասել է ժամում 130 կիլոմետրի։

Կոջաելի նահանգի վարչակազմի տվյալներով՝ այնտեղ մեկ մարդ է զոհվել, ութ մարդ վիրավորվել է տանիքներից բեկորների ընկնելու հետևանքով։ Մեկ մահվան դեպք է գրանցվել նաև Զոնգուլդակ նահանգում, տեղեկացնում է News.am։