Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն չորեքշաբթի օրը քննարկել են ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաև Սև ծովի տարածաշրջանում կայունությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը՝ Ռիգայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդակցության շրջանակում կայացած հանդիպման արդյունքներով։

Ինչպես ասվում է նրա տարածած գրավոր հայտարարության մեջ, Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Եթովպիայի ճգնաժամը և Սևծովյան տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերը։ «Նրանք նաև քննարկել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան և իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում, ինչպես նաև Աֆղանստանում»,-ասվում է հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ, տեղեկացնում է News.am։