Կարմիր շուկայի հատվածում ադրբեջանցիները փոխհրաձգություն են սկսել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

News.am-ի տեղեկություններով՝ ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկայի հատվածում մոտ մեկ ժամ առաջ միջդիրքային հրաձգություն է տեղի ունեցել։

 

Մենք տեղեկացանք, որ փոխհրաձգությունը սկսել է ադրբեջանական կողմը, ինչին հայկական կողմը պատասխան է տվել։ Կրակոցներն արձակվել են տարբեր հրաձգային զինատեսակներով։

Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանն էլ մեզ հայտնեց, որ Կարմիր շուկայի և Թաղավարդի ուղղությամբ կրակոցներ չեն արձակվել։

Նշենք, որ այս պահին փոխհրաձգությունն ավարտվել է։