Դատարանը Սայաթ Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացրեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, բավարարեց ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի պաշտպան Բենիկ Գալստյանի միջնորդությունը, ըստ որի՝ Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացվեց։

Ըստ պաշտպանի՝ իր պաշտպանյալը քրեական գործի նախաքննության ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ։

Գալստյանն անիրատեսական համարեց նաև այն, թե Սայաթ Շիրինյանն իր դեմ ցուցմունք տվող անձի նկատմամբ որևէ ազդեցություն կարող է ունենալ. «Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ցուցմունք տվողը ոստիկանության բարձրաստիճան անձ է»։

Պաշտպանը նաև հիշեցրեց, որ Շիրինյանին առաջադրված մեղադրանքը ծանր հանցանք չի համարվում։

Գործով մեղադրող դատախազն էլ ասաց, որ քրեական գործը դեռ դատաքննության փուլ չի մտել և, ըստ նրա, չի վերացել անհրաժեշտությունը, որ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվի, տեղեկացնում է News.am։

Հիշեցնենք, որ Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: