2021-12-04 10:18
Լրատվական գործակալություններ
0
Արման Խաչատրյանը նշանակվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արման Խաչատրյանին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Արման Խաչատրյանին նշանակել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)», - նշված է հրամանագրում, տեղեկացնում է News.am-ը։