2021-12-06 16:20
Լրատվական գործակալություններ
Ռուսաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի «Oմիկրոն» շտամով վարակվելու առաջին դեպքերը
Կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամ է հայտնաբերվել Հարավային Աֆրիկայից Ռուսաստան ժամանած երկու մարդու մոտ, երկուշաբթի լրագրողներին հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կողմից իրականացված գենոմային սեկվենսավորման արդյունքում ստացված դրական ՊՇՌ թեստով երկու հիվանդի մոտ հաստատվել է «Օմիկրոնի» շտամը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ, ըստ գերատեսչության, Հարավային Աֆրիկայից ժամանած 10 քաղաքացու մոտ դրական ՊՇՌ թեստ է հայտնաբերվել, տեղեկացնում է Panorama.am-ը։