ԱՊՀ երկրները ստեղծել են զինված ուժերի կապի համատեղ համակարգ

ԱՊՀ երկրները ստեղծել են զինված ուժերի կապի համատեղ համակարգ Համագործակցության երկրների բանակների միջև տեղեկատվության փոխանակման և փոխգործակցության համակարգման համար, ասվում է համաձայնագրի տեքստում, որը երեքշաբթի հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Փաստաթղթի համաձայն, որը կնքվել է անորոշ ժամկետով, համաձայնագիրն ուժի մեջ է մտել Ռուսաստանի համար 2021թ. նոյեմբերի 28-ից, ընդ որում՝ այն բաց է մնում ԱՊՀ ցանկացած մասնակից պետության անդամագրման համար։ Բացի ՌԴ-ից, այսօրվա դրությամբ դրան միացել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։

Ենթադրվում է, որ համակարգի հիմնական խնդիրներն են լինելու կապի ծառայությունների մատուցումը և տեղեկատվության փոխանակումը համաձայնագրի մասնակից երկրների ԶՈւ-երի միջև, փոխգործակցությունը ռազմական ոլորտում, կապի ազգային և Համագործակցության երկրների հատուկ կապի համակարգերի համատեղելիության ապահովումը, տեղեկացնում է News.am։