Ռուսաստանը ՄԱԿ–ի ՓԳՀ-ին կոչ է արել արագացնել փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին կոչ է անում ավելի շատ ջանքեր գործադրել տեղահանված անձանց և փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու ուղղությամբ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գենադի Կուզմինն այդ մասին հայտարարել է կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում:

«Մենք շահագրգռված ենք, որ ՄԱԿ–ի ՓԳՀ–ն ավելացնի աշխատանքները տեղահանված անձանց և փախստականներին վերադարձնելու ուղղությամբ, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ հրադադարի և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ»,-ասել է Կուզմինը։

Դիվանագետը նշել է` ՓԳՀ-ն կարող համալիր աջակցություն ցուցաբերել՝ ապաքաղաքականացված հիմքով, խնդիրների նեղ մարդասիրական բնույթի շեշտադրմամբ։

«ՓԳՀ-ին կոչ ենք անում շարունակել Երևանի և Բաքվի հետ երկխոսությունը տարածաշրջանում հումանիտար հասանելիություն ստանալու համար»,-ընդգծել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա։