410 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 341 468

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 410-ով և դարձել 341 468: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 9 462 մարդ (-15), կատարվել է 2 419 770 թեստավորում (+8 485), առողջացել են վարակվածներից 322 814-ը (+408): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 728 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 7-ով ու դարձել 1 464, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։