ՀՀ ՊՆ․ Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել

Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈՒ մարտական դիրքերը՝ ապատեղեկատվություն է։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, տեղեկացնում է Aysor.am։