Վրաստանի ԱԳՆ․ Թբիլիսին չի մասնակցի «3+3» ձևաչափի առաջին նիստին

Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով առաջին նիստին, որը տեղի կունենա վաղը Մոսկվայում: Տեղեկությունը հայտնում է «Պիրվելի արխի» հանրային հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը։

«Մենք չենք դիտարկում այդ ձևաչափին մասնակցելու տարբերակը, և հետևաբար Վրաստանը ներկայացուցիչ չի ունենա դեկտեմբերի 10-ի հանդիպմանը», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ից նշել են, որ Թբիլիսին բազմաթիվ անգամ է բարձրաձայնել է այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։