Ալեն Սիմոնյանը դատի է տվել ընդդիմադիր պատգամավորին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ դատի է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանին։

«Ես սուտ խոսելու հետ կապված հայց եմ ներկայացրել դատարան։ Տիկին Մանուկյանը վերջին 3 ամսում 4 նախադասություն է կարդում`տեքստի տարբեր տեղերում դնելով` ասֆալտը, Հունաստանը, բուքմեյքերական գրասենյակը, մյուսը չեմ հիշում։ Մի օր ես ձեզ կպատմեմ ձեր ղեկավարի նույն հունական կղզիների պատմությունները։ Ուղղակի չեմ ուզում մտնել անձնական դաշտ, բայց հետաքրքիր բաներ էին պատմում։ Ես չեմ իջնի այդ մակարդակին», - ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Մանուկյանը ստիպված կլինի պատասխան տալ դատարանում ։ Սիմոնյանը վստահեցրեց, որ դատարանը նրան կպարտավորեցնի ներողություն խնդրել, տեղեկացնում է Sputnik Արմենիա։