Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

Հայտնել էինք, որ երեկ` դեկտեմբերի 27–ին, Դավիթ Տոնոյանի պաշտպանները նրա հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել գործով քննիչին։

«Քննիչը, ինչպես և սպասելի էր, մերժեց Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին մեր միջնորդությունը»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա հայտնեց, որ քննիչի այս որոշումը կբողոքարկեն դատախազին։