ՀԱՊԿ-ը խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան՝ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով. Փաշինյան

ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստանի Հանրապետություն՝ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով: Այս մասին ֆեյսբուքյն իր էջում գրել է ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա, մասնավորապես, գրել է «Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»։  Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել  Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի հետ։  «Հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, ով ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը։  Անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ

News.am