289 նոր դեպք, 4 մահ` մեկ օրում

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 289-ով և դարձել 346 513: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3589 մարդ, կատարվել է 2620189 թեստավորում (+6134), առողջացել են վարակվածներից 333 200-ը (+83): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 8010 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն էլ ավելացել է 2-ով և դարձել 1514։