ԱՆ․ Հայաստանը մտել է նարնջագույն գոտի

Վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսով հիվանդության դեպքերի աճ, ընդ որում՝ կտրուկ։ Առաջին անգամ է, որ արձանագրում ենք՝ վարակի վերարտադրողական բավական բարձր ցուցանիշ՝ 2,3։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը։

«Ունենք նաև հիվանդացության բարձրացում բոլոր մանկապատանեկան տարիքային խմբերում, այսինքն իրավիճակը գնում է դեպի լարված լինելուն, եթե մի քանի օր առաջ ՀՀ-ն գտնվում էր կանաչ գոտում, ապա երկու երեք օրվա ընթացքում մենք կտրուկ մտանք նարնջագույն գոտի»։

Ինչ վերաբերում է սահմանափակումներին, Աբովյանը հայտնեց, որ ժամանցի վայրեր, հանրային վայրեր անձինք կարող են մուտք գործել միայն ՊՇՌ բացասական արդյունքով կամ պատվաստման սերտիֆիկատով։

ԱՆ ներկայացուցիչը նաև հորդորեց՝ ով պատվաստված չէ, պատվաստվի, և նաև այն մարդկանց ովքեր պատվաստված են, օմիկրոնի դեմ պայքարում արդյունավետ է երրորդ խթանիչ դեղաչափ ընդունելը, տեղեկացնում է YerevanToday.am։