ՌԴ խաղաղապահները «Խաղաղության» դաս են անցկացրել ԼՂ դպրոցի ավելի քան 50 աշակերտների համար

Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները դպրոցականների հայրենասիրական դաստիարակության շրջանակում «Խաղաղության» ինտերակտիվ դաս են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Սախարովի անվան հանրակրթական դպրոցում: Այս մասին հունվարի 14-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է հանրության հետ աշխատանքը։ Այսօր Ստեփանակերտի դպրոցներից մեկում անցկացվել է «Խաղաղության» դաս, որտեղ երեխաներին պատմել են Ռուսաստանի մշակույթի և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի աշխատանքի մասին», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դենիս Ֆարտունովը:

Միջին դասարանների ավելի քան 50 աշակերտներ ինտերակտիվ դասի մասնակից են դարձել։ Ռուս խաղաղապահները անդրադարձ են կատարել Ռուսաստանում և ամբողջ աշխարհի երկրներում խաղաղապահ ուժերի ստեղծման և գործունեության պատմությանը, ինչպես նաև պատմել բազմազգ Ռուսաստանի մշակույթի և սովորույթների մասին:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ նվերների համար, նման հրաշալի ժամանակի համար, ինձ շատ հետաքրքիր էր, շատ շնորհակալ եմ։ Ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել ձեզ, ինձ նույնպես շատ հետաքրքիր էր, շատ լավ նվերներ, շատ շնորհակալ եմ ձեզ», - շնորհակալություն հայտնեցին Ստեփանակերտի դպրոցի աշակերտները:

«Խաղաղության» դասն անցկացնելուց հետո ռուս խաղաղապահները բարերարների հետ միասին դպրոցականներին գրենական պիտույքներ և նվերներ են փոխանցել:

Վերջում դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի սպաներին՝ անցկացված պարապմունքի և երիտասարդության կրթության ոլորտում ցուցաբերած աջակցության համար, տեղեկացնում է Verelq.am: