273 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 347 084

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 273-ով և դարձել 347 084: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 142 մարդ (+183), կատարվել է 2 630 763 թեստավորում (+4 811), առողջացել են վարակվածներից 333 412-ը (+101): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 8015 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1–ով, ընդհանուր թիվը 1 515 է, տեղեկացնում է Sputnik Արմենիա։