Զաս․ Ղազախստանում եկել է բեկումնային պահ, սակայն դեռ վաղ է խոսել կարգավորման մասին

Եկել է բեկումնային պահ, սակայն դեռ վաղ է խոսել կարգավորման մասին։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Իրավիճակում բեկումնային պահ է սկսվել, սակայն դեռ վաղ է խոսել կարգավորման մասին»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են 2022 թվականի առաջին օրերին։ Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին ուղղված դիմումից հետո որոշում է կայացվել երկիր ուղարկել խաղաղապահ ուժեր՝ իրավիճակը կարգավորելու համար, տեղեկացնում է News.am։