Արեգնազ Մանուկյանը՝ Վահան Քերոբյանին․ «Ե՞րբ եք հրաժարական տալու» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պարոն Քերոբյան, ինձ հետաքրքրում է, թե դուք ինչպես եք վերաբերում այնպիսի անձնավորություններին, ովքեր մի բան խոստանում են, հետո հետ են կանգնում իրենց խոստումից: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ դիմելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին:

 

         

Այնուհետև նա հեռախոսով միացրեց Վահան Քերոբյանի հարցազրույցներից մեկի ձայնը, որտեղ նախարարն ասում է. «Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, ապա ինձ չեմ ների, եթե երկնիշ տնտեսական աճ չստացվի»: Լրագրողին հարցին՝ ի՞նչ եք անելու, եթե երկնիշ տնտեսական աճ չապահովվի, Քերոբյանն ասում է. «Հրաժարական եմ տալու»:

Այնուհետև ընդդիմադիր պատգամավորը շարունակեց. «Պարոն Քերոբյան, այս մարդը խոստանում էր, որ եթե 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ չապահովի, ապա ինքը հրաժարական է տալու: Երկնիշ աճ՝ ապահովեց, բայց առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների մասով, երկնիշ տնտեսական աճ չապահովեց, բայց այս մարդը, ով խոստանում էր հրաժարական կտա այդ դեպքում, հրաժարական չտվեց:

Հիմա ինձ հետաքրքիր է, թե ինչպե՞ս եք վերաբերում այս անձնավորությանը և հարց՝ ե՞րբ եք հրաժարական տալու:

Ուզում եմ ընդգծել, որ այսպիսի վարքագծով դուք տեր չեք կանգնում չէր խոսքին, զրոյացնում եք ձեր խոսքի արժեքը, զրոյացնում եք ձեր անձի հանդեպ վստահությունը՝ զրո», տեղեկացնում է News.am: