621 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 349 329

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 621-ով և դարձել 349 329: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5 927 մարդ (+515), կատարվել է 2 660 375 թեստավորում (+5 838), առողջացել են վարակվածներից 333 857-ը (+103): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 8 026 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին օրում ավելացել է 2-ով և դարձել 1 519, տեղեկացնում է Sputnik Արմենիա։