Մոհամմադ Բաղերի. Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական հարաբերությունները զգալիորեն կզարգանան

Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական հարաբերությունները զգալիորեն կզարգանան, և դա երկու պետություններին էլ ավելի ապահով կդարձնի։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպումների ժամանակ, հայտնում է IRNA-ն։

Համդիպման ընթացքում Բաղերին հույս է հայտնել, որ Հասանովի այցը Իրան կարող է լավ առիթ հանդիսանալ երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու համար, հատկապես պաշտպանական, տեխնիկական և ռազմական հարցերում։

Կողմերը մտքեր են փոխանակել այն մասին, թե ինչպես զինված ուժերի համագործակցության դեպքում ապահովեն երկու պետությունների անվտանգությունն ու հուսալի պաշտպանությունը։

Նշելով ներկա այցի կարևորությունը՝ Բաղերին նշել է, որ երկու երկրների միջև ռազմական հարաբերությունները, անշուշտ, զգալիորեն կզարգանան, և դա կբերի երկու պետությունների անվտանգությանը։ Նա հայտարարել է նաև, որ Իրանի քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների զարգացումն է և ցանկացած օկուպացիային դիմակայելը։ Նրա խոսքով՝ Իրանը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը նույնքան կարևոր է համարում, որքան իր սեփականը»։ «Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրումը, որը տեղի ունեցավ երեք տասնամյակ անց, ուրախացրեց Իսլամական հեղափոխության առաջնորդին և իրանցի ժողովրդին»,- Բաղերիի խոսքերն է մեջբերում Mehr, տեղեկացնում է News.am։