«Ֆլայ Արնան» նշանակել է գլխավոր գործադիր տնօրեն

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարում է Էնթոնի Փրայսի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին։ Այս մասին News.am-ը տեղեկանում է ավիաընկերությունից:

Էնթոնի Փրայսը ավիացիոն և զբոսաշրջության ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձ և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել British Airways-ում, Air New Zealand-ում, FlyBMI-ում։ Վերջին տարիներին նա աշխատել է որպես թռիչքների մատակարարման ռազմավարության ղեկավար Agoda ընկերությունում, որը Booking.com ապրանքանիշի մաս է։ Է. Փրայսի հարուստ փորձը ներառում է նաև Էյր Արաբիա ընկերությունում Եվրոպայի տարածաշրջանային գլխավոր տնօրենի պաշտոնը: Ֆլայ Արնայի նորանշանակ գործադիր տնօրենն ունի բիզնես ծրագրերի խթանման հարուստ փորձ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Թաիլանդում, Հյուսիսային Աֆրիկայում և Եվրոպայում:

Հիմնվելով նախորդ պաշտոններից ձեռք բերված գիտելիքների և փորձի վրա՝ Էնթոնի Փրայսը սերտորեն կաշխատի բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելով ընկերության զարգացումը և ստեղծելով կայուն արժեք հաճախորդների ու բաժնետերերի համար:

Ֆլայ Արնայի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ավիաընկերությունը գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն և հուսալիություն: