Նորաբակի բնակիչ․ ՊՆ-ից ասում են` Ադրբեջանի վարչական տարածքն ա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Գեղարքունիք այցի ժամանակ հանդիպել է սահմանամերձ Նորաբակ համայնքի բնակիչներին, որոնք պատմել են իրենց խնդիրների և ոտնահարված իրավունքների մասին:

 


«Թշնամուն դեմ դիմաց կանգնած Նորաբակ համայնքի բնակիչներն իրենք են պատմում իրենց խնդիրների և իրավունքների ոտնահարման մասին.

Խախտված է նրանց անվտանգ և բնականոն կյանքը. ցավալի է, բայց փաստ, որ Կառավարությունը կենսական խնդիրների կարգավորման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում , որի հետևանքով սահմանամերձ համայնքներում տիրող տրամադրությունները, ինչ խոսք, խորը մտահոգության տեղիք են տալիս, - գրել է պատգամավորը, տեղեկացնում է News.am: