Թուրքիայի արդարադատության նոր նախարարը զենք է մատակարարե՞լ ահաբեկիչներին

Թուրքիայի արդարադատության նոր նախարար Բեքիր Բոզդաղը, որը պաշտոնը ստանձնել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` 2022 թվականի հունվարի 28-ի հրամանագրով, անցել է 2014 թվականին «Ալ Քաիդա»* կազմակերպությանը զենք մատակարարելու գործով, գրում է Nordic Monitor-ը:

Սիրիական սահմանից ոչ հեռու գտնվող Ադանա նահանգի դատախազությունը Բոզդաղի նկատմամբ հետաքննություն է սկսել, երբ նա ապօրինաբար միջամտել է Սիրիայում ջիհադական խմբավորումներին ապօրինի զենք մատակարարելու հետաքննությանը:

Թուրքական հետախուզական գործակալների կողմից թուրք-սիրիական սահման հասցրած բեռը 2014 թվականի հունվարի 1-ին բռնագրավել են իրավապահ մարմինները։

Էրդողանի կառավարության գաղտնազերծած հազարավոր փաստաթղթերում ապացույցներ կան, որ զենքի ապօրինի մատակարարումն իրականացվել է Բոզդաղի «հովանավորությամբ»։

Չնայած դատախազներն ու տեղական իրավապահ մարմինները տվյալներ են փնտրել պարզելու համար, թե ինչ է առաքվել «Ալ Քաիդա»-ին, Էրդողանի կառավարության մերձավոր շրջապատը փորձել է խանգարել հետաքննությանը և անարգել զենք հասցնել Սիրիա, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

* Ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք երկրներում: