Խաչատուրյանը զբաղվում է դիմումի հարցով

Մինչ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը կդադարեցնի իր անդամակցությունը ՀԱԿ–ին։

Այս մասին նա այսօր հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում` արձագանքելով իր պաշտոնական կենսագրության մեջ կուսակցական լինելու հանգամանքը «թաքցնելու» մասին մեկնաբանությունները։

«2017թ–ի ընտրություններից հետո ես իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ։ Ես համարում եմ ինձ անկուսակցական, որովհետև ես ինքս իմ մեջ այդ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ։ Այստեղ մի խնդիր կա, որ ես կճշտեմ` ֆորմալ առումով դիմում լինելու կամ չլինելու հանգամանքն է, որ հիմա ճշտվում է»,– ասաց Խաչատուրյանը։

Վահագն Խաչատրյանը մինչ այդ լրագրողնրի հետ զրույցում չհերքեց ՀՀ նախագահի պաշտոնում իր առաջադրվելու մասին լուրերը` միաժամանակ նշելով, որ Փաշինյանից դեռ նման առաջարկ չի ստացել, տեղեկացնում է Sputnik Արմենիա։