Պուտինն ու Մակրոնը կրկին քննարկել են Ուկրաինայի հարցը

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը կրկին քննարկել են Ուկրաինայի հարցը։ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը շարունակել են մտքեր փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի Դաշնությանը երկարաժամկետ, իրավաբանորեն ապահովված անվտանգության երաշխիքների տրամադրման հետ կապված հարցերի շուրջ։

Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ մանրամասն ներկայացրել է այս խնդիրների հանդեպ սկզբունքային մոտեցումները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հեռախոսով հետագա շփումների, ինչպես նաև Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների անձնական հանդիպում անցկացնելու հնարավորության շուրջ, տեղեկացնում է News.am։