Չելիք. Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականություն է վարում Ադրբեջանի համաձայնությամբ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականություն է վարում Ադրբեջանի համաձայնությամբ և հավանությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը, փոխանցում է Trend-ը։

Նրա խոսքով՝ ինչպես հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, «Թուրքիան չի մասնակցի որևէ նախաձեռնության, որը Ադրբեջանի ժողովուրդն ու պետությունն աննպատակահարմար կհամարեն»։

Մեջբերելով Էրդողանի այն հայտարարությունը, որ «եթե Հայաստանը հեռու մնա այդ պահանջներից և հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր ագրեսիվ վերաբերմունքից, ապա կարող է ի հայտ գալ տարածաշրջանի այլ պետությունների՝ Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի մասնակցությամբ խաղաղ լայնամասշտաբ մեխանիզմի տեսլականը»։ Չելիքը հավելել է, որ եթե Էրդողանը տարածաշրջանային խաղաղությանը նպաստելու և Սև ծովում ճգնաժամը կանխելու նպատակով վճռականորեն շարունակում է այդ առաքելությունը, և Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի հավանությամբ և համաձայնությամբ՝ «Մեկ ազգ՝ երկու պետություն» հասկացության շրջանակում, տեղեկացնում է News.am։

Հիշեցնենք, որ 2020 թվականի աշնանը Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ լայնամասշտաբ ագրեսիա իրականացրեց Արցախի և Հայաստանի դեմ, զորքեր մտցրեց Հայաստանի ինքնիշխան տարածք՝ չնայած խաղաղության պատրաստակամության մասին բոլոր հայտարարություններին, և մինչ օրս զորքերը դուրս չեն բերվել։