Ադրբեջանը 2021թ․ ավելի քան 100 սահմանային մարտական կետ է ստեղծել Հայաստանի հետ սահմանին

Ադրբեջանի սահմանային ծառայությունը 2021թ ավելի քան 100 սահմանային մարտական կետ է ստեղծել Հայաստանի հետ սահմանին։

Ըստ աղբյուրի, 2021թ օկուպացված տարածքներում «բացվել են Պետական սահմանային ծառայության 19 նոր զորամասեր, իսկ ադրբեջանա-հայկական սահմանի՝ Զանգելանի, Կուբաթլիի և մասամբ Լաչինի տարածքով անցնող հատվածում բացվել է 104 սահմանային մարտական կետ։ Ադրբեջանա-հայկական սահմանին սկսել են գործել «Էյվազլի» և «Ղազանչի» սահմանային անցակետերը», տեղեկացնում է News.am։