Արցախից տեղահանվածների բողոքի ակցիան՝ Արցախի ներկայացուցչության առջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված բնակիչներn այսօր՝ փետրվարի 4-ին բողոքի ակցիա են կազմակերպել Արցախի ներկայացուցչության առջև:

 


«Մեզ պետք են այն մարդիկ, որոնք մեր ժողովրդի կարիքները հոգան, որ մենք կարողանանք այստեղ գոյատևել, մինչև մեզ Արցախում բնակարաններով կապահովեն, կհրավիրեն այնտեղ, մենք էլ մեծ հաճույքով կգնանք, կապրենք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի և Արցախի կառավարությունները համագործակցելով իրար հետ բերել են այն իրավիճակին, որ զրկել են իրենց նվազագույն աջակցությունից. «Մեզ զրկել են նրանից, որ այսօր այլևս չենք կարողանում տան վարձերը տալ: Տան վարձերը և կոմունալի նվազագույն չափը չենք կարողանում վճարել», տեղեկացնում է News.am:

Նշենք, որ տեղահանված արցախցիները նաև պահանջում են փախստականի կարգավիճակ տալ իրենց: