Պուտին. Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն աննախադեպ բնույթ են ստացել

Ռուսական նավթային ընկերությունները «շատ լավ նոր լուծումներ» են պատրաստել Չինաստան ածխաջրածինների մատակարարման համար, ուրբաթ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեր այսօրվա հանդիպման համար մեր նավթագործները շատ լավ նոր լուծումներ են պատրաստել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ածխաջրածինների մատակարարման համար, և գազի արդյունաբերությունը ևս մեկ քայլ առաջ է կատարել, ես նկատի ունեմ Չինաստան Ռուսաստանի Հեռավոր Արևելքից տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման նոր պայմանագիրը»,- ասել է Պուտինը։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն աննախադեպ բնույթ են ստացել, երկրներն աջակցում են միմյանց զարգացմանը։ «Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք զարգանում են բարեկամության և ռազմավարական գործընկերության ոգով։ Դրանք իսկապես աննախադեպ բնույթ են ստացել և արժանի հարաբերությունների օրինակ են, որոնք օգնում են միմյանց զարգանալ և միևնույն ժամանակ աջակցել միմյանց զարգացման գործում»,- ասել է Պուտինը, տեղեկացնում է News.am։