Փաշինյանը 44–օրյա պատերազմի զոհերի ճշգրտված թիվ հրապարակեց

ՀՀ պաշտոնական տվյալների համաձայն` 2020թ–ի 44-օրյա պատերազմում հայկական կողմի այս պահին ճշտված զոհերի թիվը 3812 է։ Այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` վկայակոչելով ՀՀ քննչական կոմիտեի վերջին տվյալները։

«3812 զոհ ունենք, այդ թվում` 3736 զինծառայող և 76 քաղաքացիական անձ»,– ասաց Փաշինյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։