ԱՐԵՎԵԼՔ, ԹԵ՞ ԱՐԵՎՄՈՒՏՔ
Հայաստանի մասին Ա. Լուկաշենկոյի վերջին խոսքերի թարմ ապրումը զայրույթն է, վրդովմունքը, հիասթափությունը: Բաց թողնելով այդ հայտարարությունների շուրջ արձագանքների էմոցիոնալ բաղադրիչը, պետք է ուշադիր հասկանալ, թե նա ինչի մասին է խոսում և ինչու է այդպես անում։
Նախ՝ անվտանգության ակումբի գործընկերները (Ղազախստան և Ղրղզստան) կարող են շնորհավորել հակառակորդիդ (Ադրբեջանին) քո դեմ ռազմական հաղթանակի կապակցությամբ, և կարող են նաև խոստովանել, որ ինչ-որ չափով նույնիսկ նպաստել են այդ հաղթանակին, մինչդեռ Հայաստանը կուլ է տալիս այդ ամենը: Հետևաբար, բոլորը կարող են վարվել քո հետ նույն պես:
Երկրորդ, բոլորը «անսպասելիորեն» հասկանում են Հայաստանի դերը Ղազախստան ՀԱՊԿ զորքեր ուղարկելու որոշման մեջ, երբ պարզվում է, որ այն մշակել և ընդունել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահները մեկ ժամվա ընթացքում։ Տպավորություն է, որ դա մի տեսակ հատուկ ուղերձ էր ժողովրդավարական երկրների գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության կապակցությամբ. Հիմա մենք բոլորս՝ ՀԱՊԿ-ում օծված ենք նույն մյուռոնով:
Երրորդ՝ Բելառուսում և ժամանակակից Հայաստանում իշխանության ծագման բնույթը տարբեր է։ Առաջնորդների ակումբի անդամների միջև ընդգծված հարգալից փոխհարաբերություններով հանդերձ, ԱՊՀ և ՀԱՊԿ բազմաթիվ գործընկերներ հոգու խորքում միմյանց բաժանում են յուրայինների և այլախոհների։ Այլախոհների թվում են նրանք, ովքեր իշխանության են եկել փողոցից: Հայաստանը հրավիրվում է ժողովրդավարական երկրների գագաթնաժողովին, իսկ մյուսները ՀԱՊԿ-ից՝ ոչ։
Միևնույն ժամանակ Հայաստանում փոխվում է իշխանության բնույթը՝ նեղելով ընդդիմախոսներին և սահմանափակելով ազատությունները։ Բայց ի տարբերություն նույն Բելառուսի Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում, և նա դուրս չի մնում Եվրոպայի Խորհրդից։ Եվ ահա Ա.Լուկաշենկոն, պատասխանելով հարցին, թե ինչու է Արևմուտքը ներում մեր երկրում ժողովրդավարական նորմերի ու կանոնների բոլոր խախտումները, մի գուցե կփոխի իր պատկերացումները: Իսկ շարունակելով խորհել այն հարցի շուրջ թե որտեղ կարող է հայտնվել Հայաստանը պարզապես պետք է հիշի նաև այն մասին, թե այժմ ինչ է կատարվում երեք խոշոր սլավոնական ժողովուրդների հարաբերություններում։ Ժամանակին, եթե ոչ բարձրաձայն, ապա շշուկով, հաստատ հնչում էին նույն պնդուները՝ թե ուր կկորչի մեզանից Ուկրաինան, իսկ դրանից առաջ Վրաստանը, իսկ դրանից ավելի առաջ՝ Մոլդովան։
Նախագծելով աշխարհաքաղաքական նոր միություններ, պետք է հիշել, որ մեր նման պետությունները արդեն տոգորված են անկախության ոգով, դրանցում սերունդներ են մեծացել՝ զերծ խորհրդային անցյալի կարծրատիպերից, որոնք ճաշակել են նաև բազմաթիվ հակամարտությունների դառնությունը։ Միևնույն ժամանակ ցավալի է, որ մեր անկախության սերունդը հիմա համակերպվում է այն իրողությանը, որ Հայաստանը դառնում է տարածաշրջանային աննշան գործոն, վերջնականապես կորցնելով Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական առանցքային դերակատաներից մեկի կարգավիճակը։