ՄԻՊ․ Խախտվել են արդար դատաքննության և ազատության իրավունքների երաշխիքները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ խախտվել են Բորիս Բախշիյանի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների երաշխիքները։ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև

«2022թ. փետրվարի 1-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբաններ Երեմ Սարգսյանը և Արսեն Սարդարյանը՝ նշելով, որ իրենց վստահորդի նկատմամբ իրականացվում է անօրինական քրեական հետապնդում, ինչպես նաև որ վտանգված է նրա անձնական ազատության իրավունքը: Ըստ փաստաբանների՝ հետապնդումը կապված է դատավորի կողմից իր վարույթում գտնվող գործով անձին «ակնհայտ ապօրինի կալանավորելու կամ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելու» հետ, բայց իրականում հարցը կապված է մեկ այլ գործով անձին կալանքից ազատելու Բ.Բախշիյանի որոշման հետ:

Փաստաբանների բողոքից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ. ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությամբ պարզաբանումներ են պահանջվել փաստաբաններ բարձրացված հարցերի առնչությամբ, տեղի է ունեցել քննարկում փաստաբանի հետ, ուսումնասիրվել է ՀՀ դատավորների միության նախագահի հայտարարությունը:

Այնուհետև, նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ: Պաշտպանի աշխատակազմը մանրամասն հետևել է դատավորի հետ կապված իրադարձությունների զարգացմանը:

ՄԻՊ վելուծությունը ամբողջությամբ՝ այստեղ։

Hetq.am