2022-02-11 12:14
Լրատվական գործակալություններ
0
Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
ԱԽ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Ա. Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեռևս Խորհրդային Միության տարիներից գոյություն ունի սահման: ԱԽ քարտուղարը նաև ընդգծել է, որ ըստ 1991 թվականի «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրի՝ կողմերը ճանաչել են այդ սահմանը, վավերացրել Համաձայնագիրը իրենց խորհրդարաններում և դարձրել այն երկու երկրների օրենսդրության անբաժանելի մաս:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաև քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությանն առընչվող հարցեր: