Ալավերդի քաղաքում երկրաշարժի հետևանքով շենքերի և շինությունների պատեր են մասնակիորեն փլվել

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի տարբեր թաղամասերում գրանցված երկրաշարժի հետևանքով շենքերի և շինությունների պատեր են մասնակիորեն փլվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Պապինյանը:

Մասնավորապես, քարեր են թափվել հին շենքերի պատշգամբներից, ճանապարհներին քարափներ են փլվել:

Քաղաքացիները դուրս են եկել շենքերից, նրանցից ոմանք պատսպարվել են մեքենաներում և ավտոտնակներում, վախենում են վերադառնալ բնակարաններ:

Այս լուսանկարներն արվել են Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա 1 շենքում և Սանահին-Սարահարթ թաղամասում։