Հայկական Կարմիր խաչի ընկերությունը միայն մեկ ծրագրով 15 000 արցախցու է աջակցել
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը արցախյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված և խոցելի տեղաբնակ շուրջ 15 000 քաղաքացու տրամադրել է միանվագ աջակցություն՝ կոմունալ վարձավճարների փոխհատուցման համար։ Տեղեկությունը հայտնում է Հայկական կարմիր խաչի ընկերությունը։
Մասնավորապես, ընկերության կողմից տեղահանված և խոցելի տեղաբնակ շուրջ 15 000 քաղաքացու տրամադրվել է 15 000 դրամ միանվագ աջակցություն՝ կոմունալ վարձավճարների փոխհատուցման նպատակով։
Շահառուների թիրախային խմբում Լեռնային Ղարաբաղում անշարժ գույք կորցրած անձինք են, այդ թվում՝ ՀՀ-ում գտնվող 0-18 տարեկան երեխաները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 50 տարեկանից բարձր անձինք։
Իսկ կոմունալ կացարաններում բնակվող անձանց կոմունալ վարձավճարների փոխհատուցումն անմիջապես տրամադրվել է ծառայություն մատուցողներին։
Բացի այդ, միանալով ՀՀ կառավարության կանխիկ աջակցության ծրագրերին՝ Հայկական կարմիր խաչի ընկերությունը տրամադրել է 1 861 490 588 դրամ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։