Անդրեյ Ռուդենկոն և Ռուբեն Ռուբինյանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։

ՌԴ ԱԳՆ-ը հայտնում է, որ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայկական և թուրքական կողմերի միջև մոսկովյան պայմանավորվածությունների (այս տարվա հունվարի 14-ին) կատարման, ինչպես նաև փետրվարի 24-ին Վիեննայում երկու հատուկ ներկայացուցիչների հերթական շփման հետ կապված հետագա քայլերի շուրջ։

Ռուսական կողմը հաստատել է հետագայում ևս Երևանի և Անկարայի միջև շփման կետերի որոնմանը աջակցելու իր պատրաստակամությունը՝ ի շահ տարածաշրջանի կայունության և կայուն զարգացման, տեղեկացնում է News.am։