Մերկելի թեկնածությունն առաջարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի դերի համար

Գերմանիայի Բուդեսթագում Ձախ կուսակցության խմբակցության համանախագահ Դիտմար Բարչը ԳԴՀ-ի նախկին կանցլեր Անգելա Մերկելի թեկնածությունն առաջարկել Է ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում միջնորդի դերի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մերկելը Գերմանիայի կառավարությունը գլխավորել Է 16 տարի, 2005-ից մինչև 2021 թվականը:

«Նա հակամարտության երկու կողմի մոտ հեղինակություն ունի, որն անհրաժեշտ Է իրադրությունը հանդարտեցնելու համար»,-ասել Է Բարչը Funke մեդիախմբի հրատարակություններին տված հարցազրույցում: Նրա կարծիքով, կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունն այն միջնորդական դերը չի խաղում, որը կատարել Է Մերկելը: Այդ կապակցությամբ Բարչը երկրի ներկայիս կառավարությանն առաջարկել Է «Ֆրանսիայի հետ համատեղ Մերկելին որպես հնարավոր խաղաղարար միջնորդ ընտրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»:

Կիևը և արևմտյան պետությունները վերջին ժամանակներս անհանգստություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից իբր «ագրեսիվ գործողությունների» ուժեղացման կապակցությամբ: Մոսկվան քանիցս հերքել Է նմանօրինակ մեղադրանքները, հայտարարելով, որ ոչ ոքի չի սպառնում և ոչի ոքի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարությունները որպես պատրվակ են օգտագործվում Ռուսաստանի սահմանների մերձակաքում ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: