Լուսինե Սահակյան․ Դատախազությունն հրաժարվեց մեղադրանքը պաշտպանելուց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առաջադրված մեղադրանքն ակնհայտ ապօրինի է. այս մեղադրանքի մասին ասել, որ ապօրինի է, նշանակում է ոչինչ չասել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց նխկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

 

«Այսօր դատախազությունն ինքը հիմնավորեց, որ իր մեղադրանքն ապօրինի և այնքան պարզ չի մեղադրանքը, որ նույնիսկ իրենք իրենց մեղադրանքը չեն կարողանում պարզաբանել, և իրենք փաստացի հրաժարվեցին մեղադրանքը պաշտպանել, որովհետև մեղադրանքի պաշտպանությունը սկսվում է մեղադրանքի պարզաբանումից: Եթե նոևյնիսկ իրենց համար պարզ չէ մեղադրանքը, ապա ակնհայտ է, թե այն իրենից ինչ է ներկայացնում: Եվ այստեղ շատ լուրջ մի հարց կա. դատախազությունը բացհայտեց, որ իրենք էլ իրենց առաջադրած մեղադրանքը չեն հասկանում, իրենց համար էլ դա պարզ չէ: Այլապես իրենք կպարզաբանեին մեղադրանքը, հասարակությանն էլ ցույց տալով, որ իբրև թե իրենց մեղադրանքը օրինական է, պարզ է և հնարավոր է դրանից պաշտպանվել: Դատախազությունն այսօր հրաժարվեց մեղադրանք պաշտպանելուց»:

Պաշտպանը նաև պարզաբանեց, թե ինչու ինչը չհետևեց իր գործընկերներին ու չլքեց նիստերի դահլիճը. «Խոսքը վերաբերում էր կոնկրետ ամբաստանյալին և նրա մեղադրանքի պարզաբանմանը, իմ պաշտպանյալին չէր վերաբերում: Գործընկերներիս լիովին միանում եմ, և նրանք ճիշտ էին: Եթե իմ պաշտպանյալին էլ նման կերպ վերաբերվեին, և մեղադրանքը չպարզաբանեին, ինքս էլ ստիպված էի լինելու նման գործողությունների դիմել»,-ասաց նա, տեղեկացնում է News.am:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Հովհաննես Խուդոյանը ի նշան բողոքի լքեցին դատական նիստերի դահլիճը: Նրանք պահանջեցին դատարանից պարզաբանել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանքը: Դատարանը դա չարեց: