Արցախում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող

Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը: Այս մասին NEWS.am հայտնում են ԱՀ ՊԲ-ից։

Նրա վիճակը գնահատվում է կայուն-ծանր: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է: