Բլինքենն ու Լավրովը հեռախոսային բանակցություններ են վարել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի հեռախոսային բանակցություններ են վարել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պետդեպարտամենտի պաշտոնական աղբյուրին։

Նրա խոսքով, երբ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները «վերջին անգամ խոսել են, պայմանավորվել են կապի մեջ մնալ»։ Պետքարտուղարության ներկայացուցիչը զրույցի բովանդակության մասին տեղեկություն չի հայտնել, տեղեկացնում է News.am։