Գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիան Կառավարության դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 17-ին, բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի առջև։


Գիտաշխատողները բողոքում են ինստիտուտի տարածքում նախատեսված բնակելի շենքի կառուցման դեմ։ Նրանց խոսքով՝ ինստիտուտի տարածքում բնակելի շենքի կառուցումն անթույլատրելի, որովհետև այն կարող է բերել ինստիտուտի քանդմանը, տեղեկացնում է News.am-ը: